Անցնել բովանդակությանը
ՀԱՅРУСENG
Բոլոր մոդելներըՀղկման ձև · Մետաղ

Մենք սկսում ենք մոդելից, այլ ոչ ցուցափեղկից

nanea‑ն սկսվել է 3D նախագծումից։ Տարիներ շարունակ մենք աշխատել ենք ոսկերչական մոդելների ու վիզուալիզացիաների վրա և այդ ընթացքում ավելի լավ հասկացել՝ ինչն է զարդը գեղեցիկ ու գրավիչ դարձնում։ Այդ փորձից էլ ծնվեց nanea‑ն՝ ստեղծելու և ներկայացնելու զարդերը այնպես, որ դրանց գաղափարն ու գեղեցկությունը տեսանելի լինեն դեռ մինչև արտադրությունը։

Աշխատանքից նշմարված ձեռքերը՝ մանր դետալ ամրացնելիս

Ինչու եք տեսնում մատանին դեռ չպատրաստված

Մեր յուրաքանչյուր զարդ ստեղծվում է 3D մոդելով, որը հեշտությամբ կարող ենք հարմարեցնել ձեր նախընտրություններին։ Փոխեք մետաղը, քարը կամ որևէ այլ դետալ և անմիջապես տեսեք, թե ինչ տեսք կունենա ձեր ընտրած տարբերակը՝ առանց սպասելու։

Ինչպես է պատրաստվում զարդը
Պատվերը հաստատելուց հետո մոդելը անցնում է տպագրության և ձուլման փուլերին։ Այնուհետև սկսվում է ձեռքի աշխատանքը՝ քարերի ամրացում, հղկում, փայլեցում և վերջնական մշակում։ Սովորաբար ամբողջ գործընթացը տևում է մոտ 18 օր, իսկ պլատինի և pavé ոճի զարդերի պատրաստումը կարող է մի փոքր ավելի երկար տևել։
Քարեր
Աշխատում ենք ինչպես լաբորատորիայում աճեցված, այնպես էլ բնական քարերով։ Լաբորատոր աճեցված քարերը կազմով և կարծրությամբ նույնն են, ինչ բնական քարերը, և հասանելի են տարբեր չափերով։ Բնական քարերը եզակի են, և յուրաքանչյուր քարին կցվում է լաբորատորիայի վկայագիր, որի համարը կարող եք ստուգել համապատասխան լաբորատորիայի կայքում։
Հարգադրոշմ
Թանկարժեք մետաղներից պատրաստված բոլոր զարդերը Հայաստանում անցնում են դրոշմավորում և ստանում պետական հարգադրոշմ։ Հարգադրոշմը պետական երաշխիք է, որը հաստատում է մետաղի հարգը։
Մատանու զոդում բաց կրակի վրա

Գտեք ձեր մոդելը

Երևանի սրահ այցելելու համար անհրաժեշտ է նախապես պայմանավորվել։ Այդպես մենք կկարողանանք պատրաստել ձեզ հետաքրքրող քարերն ու չափսերը։ Կապ հաստատեք մեզ հետ WhatsApp-ի կամ Telegram-ի միջոցով։